Հայաստանն ու Իրանը քննարկում են բենզինի ու դիզելային վառելիքի խողովակաշարի շինարարության հարցը

PanARMENIAN.Net - Իրանի նավթի նախարար Սաեյդ Մասուդ Միրքազեմին ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ բանակցություններից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ նախատեսվում է բենզինի ու դիզելային վառելիքի խողովակաշար կառուցել դեպի Հայաստան, հայտնում է «ԻՐԻԲ նյուզ» գործակալությունը:

Ըստ Միրքազեմիի, Հայաստանն Իրանից գնում է գազ ու նավթամթերք, իսկ փոխարենը էլեկտրաէներգիա է առաքում: Իրանի նախարարն ասել է, որ այսօրվա բանակցություններն արդյունավետ են եղել և որոշվել է մոտ ապագայում իրականացնել նոր նախագծեր: Հաջորդ շաբաթ պետք է տեղի ունենա ձեռք բերված պայմանավորվածությունների մանրակրկիտ քննարկում փորձագետների մակարդակով:

Միրքազեմին նշել է, որ քանի որ Հայաստանը ելք չունի դեպի ծով, նրան ավելի շահավետ է նավթամթերք ձեռք բերել Իրանում, առավել ևս որ Իրանի հյուսիսային ու հյուսիս-արևմտյան շրջաններում նավթամշակման գործարաններ են կառուցվում: Իրանի նավթի նախարարը հյատարարել է. «Հայաստանը ջանքեր է գործադրում, բավարարելու համար իր պահանջներն Իրանի օգնությամբ և մենք կարող ենք օգնել նրան դրանում»:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---