«ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ-ն հայտարարում է իր բաժնետոմսերին ազատ բաժանորդագրության մասին

PanARMENIAN.Net - 2010թ. նոյեմբերի 2-ից դեկտեմբերի 1-ը «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվության իրավունքից օգտվել են 50 բաժնետերեր, որոնց կողմից ձեռք են բերվել 114492 060 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով 103 146 հատ բաժնետոմսեր:

Ինչպես հաղորդում է Արմսվիսբանկի մամլո ծառայությունը, դեկտեմբերի 2-ից 22-ն ընկած ժամանակահատվածում տեղի է ունենալու «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ բաժնետոմսերի ազատ բաժանորդագրություն, որին կարող է մասնակցել ցանկացած քաղաքացի և իրավաբանական անձ: Բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ կամ «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ ներկայացնել պատշաճ կերպով լրացված բաժանորդագրության հայտը և բաժնետոմսերի ձեռքբերման համար վճարված գումարի անդորրագիր: Բաժանորդագրության դրված բաժնետոմսերի քանակը կազմում է 1296 854 հատ, իսկ գինը` 1110 ՀՀ դրամ:

«ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ բաժնետոմսերի առաջին ազատ բաժանորդագրությունը տեղի էր ունեցել 2009թ. գարնանը: 3,45 մլրդ դրամ ընդհանուր ծավալով արտահոսումից տեղաբաշխվել էր 905,14 մլն դրամ:

«ԱՐՑԱԽ ՀԷԿ» ընկերությունը Լեռնային Ղարաբաղում շահագործում է Սարսանգա և Տրգեի հիդորէլեկտրոկայանները: Բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով ծրագրվում է ևս 3 կայան կառուցել` «Տրղե-2», «Մադաղիս-1» և «Մադաղիս-2»: Այդ կայանների կառուցումը թույլ կտա 100%-ով ապահովել Լեռնային Ղարաբաղի էներգամատակարարումը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---