ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանն արժանացել է ՌԴ «Բարեկամության» շքանշանի

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանն արժանացել է ՌԴ «Բարեկամության» շքանշանի

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 13-ին Ռուսաստանի դեսպանատանը ՌԴ նախագահի հրամանագրով «Բարեկամության» շքանշան կհանձնվի ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանին:

2010 թ. օգոստոսի 5-ից 15 օր շարունակ 28 հայ հրշեջ-փրկարարներ օրուգիշեր աշխատեցին Ռուսաստանում` պայքարելով անտառային հրդեհների դեմ: Փրկվեցին անտառատարածքներ և ամբողջական գյուղեր: Հայ հրշեջ-փրկարարները հայրենիք վերադարձան մեդալներով ու շնորհակալագրերով, իսկ Հայաստան կատարած այցի ժամանակ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հատուկ շնորհակալություն հայտնեց հայ հրշեջ-փրկարարներին` փորձության պահին իրենց երկրին օգնելու համար:

Հոկտեմբերի 13-ին Մոսկվայում` Կրեմլի Եկատերինյան դահլիճում անձամբ Դմիտրի Մեդվեդևից «Արիության համար» շքանշան ստացավ հայ հրշեջ-փրկարարների խմբի ղեկավար, փ/ծ գնդապետ Պավել Գյոզալյանը, հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---