Զբաղվածության ոլորտում դանդաղ, սակայն դրական փոփոխություններ են գրանցվում

Զբաղվածության ոլորտում դանդաղ, սակայն դրական փոփոխություններ են գրանցվում

PanARMENIAN.Net - «Զբաղվածության ոլորտում վերջերս դանդաղ, սակայն դրական փոփոխություններ են գրանցվում»,-դեկտեմբերի 14-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ Սոնա Հարությունյանը: Նա նշել է, որ իրենց տվյալներով, 2010թ. դեկտեմբերի 1-ի տվյալներով գործազրկության մակարդակը հանրապետությունում նախորդ եռամսյակի համեմատ նվազել է 0,4 տոկոսով և կազմում է 6,9 տոկոս, իսկ Երևանում՝ 8,1 տոկոս:

«Տարեսկզբից աշխատանքի է ընդունվել 10 515 մարդ, դա 18,6 տոկոսով (8557) ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Աշխատանքի տեղավորվածներից 2762-ը երիտասարդներ են 2010թ. դեկտեմբերի 1-ի տվյալներով աշխատանք փնտրողների թիվը կազմում է 95,3 հազար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 4,6 տոկոսով (99.9 հազար մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ 4 տոկոսով (99,3 հազար մարդ)»,-ասել է Հարությունյանը՝ նշելով.«Շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը՝ կազմելով գործազուրկների թվի 70,1 տոկոսը, կամ 56,0 հազար մարդ:

Նա հավելել է, որ գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 83,8 տոկոսը (79,9 հազար մարդ): «Դեկտեմբերի 1-ի դրությամբ գործազրկության համար նպաստ է ստացել 20,467 մարդ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 26,487 մարդ»,-ասել է Հարությունյանը:

Նա նշել է, որ տարեսկզբից գործակալությունում ներկայացված է եղել 7927 թափուր տեղ, ինչը 20,5 տոկոսով (1680 թափուր տեղ) քիչ է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: «Հիմնականում պահանջվում են հետևյալ մասնագետները՝ բժիշկներ, ճարտարագետ տեխնոլոգներ, բուժքույրեր, հաշվապահներ, գանձապահներ, դասավանդողներ, մենեջերներ, շուկայագետներ, խոհարարներ, վարորդներ, կարողներ, գործակալներ, վաճառողներ, վարսահարդարներ, դիմահարդարներ, հրշեջներ և այլն»,-ասել է փորձագետը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---