Հայաստանում խմելու ջրի օգտագործման թույլտվությունների մեծ մասը տրվել է առանց համաճարակաբանական փորձաքննության![]() 24 դեկտեմբերի 2010 - 13:46 AMT PanARMENIAN.Net - 2008-2009 թթ. ընթացքում անցկացված ստուգումների արդյունքում ՀՀ նախագահին կից վերահսկողական ծառայությունը բացահայտել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը տրամադրել է 541 թույլտվություն, որոնցից 250-ում նկատվել են խախտումներ: Այդ մասին դեկտեմբերի 24-ին ամփոփիչ մամլո ասուլիսում լրագրողներին հայտնել է ՀՀ նախագահին կից վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը: Նրա խոսքերով, կենցաղային նպատակներով խմելու ջրի օգտագործման թույլտվությունների մեծ մասը տրվել է առանց համաճարակաբանական փորձաքննության: Բացահայտվել են նաև Արարատյան դաշտում արտեզյան ջրերի օգտագործման նորմերի խախտումներ: Դրա հետ կապված` նա հավելել է, որ կառավարության որոշմամբ 2008-ի օգոստոսի 26-ից հետո արգելվել է նման թույլտվությունների տրամադրումը, սակայն դրանից հետո բացահայտվել է 46 թույլտվություն 71 ջրհորների կառուցման համար: Բացի դրանից, Հովհաննես Հովսեփյանի խոսքերով, նախարարությանը կից գործող պետական տեսչությունը պատշաճ կերպով չի հետևում հատուկ հսկողության տակ գտնվող բնական գոտիների դրությանը, որտեղ նույնպես բացահայտվել են խախտումներ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |