Իր գործունեության մոտ 2 տարիների ընթացում Հաշտարարի գրասենյակին հաջողվել է ձեռք բերել ճանաչում և վստահություն![]() 27 դեկտեմբերի 2010 - 10:51 AMT PanARMENIAN.Net - «2010թ.-ի համար Հաշտարարի գրասենյակի ամենամեծ ձեռքբերումը գրասենյակի մասին հանրության իրազեկվածության բարձրացումն էր, գրասենյակ ներկայացվող դիմում-պահանջների քանակի ավելացումը և Հաշտարարի գործունեության նկատմամբ հանրության վստահության բարձրացումը»,- հայտնել են PanARMENIAN.Net ի թղթակցին: Իր գործունեության մոտ 2 տարիների ընթացում Հաշտարարի գրասենյակին հաջողվել է կատարվող աշխատանքների շնորհիվ ձեռք բերել ճանաչում և վստահություն: Այդ մասին է վկայում 2010 թվականին գրասենյակ ներկայացված բողոքների աճը: Այսպես, 2009 թ.-ին գրավոր ձևով քննության ընդունվել է 57 պահանջ, որոնցից մոտ 61 տոկոսը լուծվել է հօգուտ Հաճախորդի, իսկ 2010թ.-ի 11 ամիսների կտրվածքով միայն գրասենյակ ներկայացվել է ավելի քան 100 գրավոր պահանջ, որոնցից մոտ 65 տոկոսը լուծվել է հօգուտ Հաճախորդի: Ինչ վերաբերում է մոտեցող տոներին, ապա Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանն Ամանորյա տոներն անցկացնելու է Հայաստանում` իր ընտանիքի և հարազատների հետ միասին: Ֆինանսական համակարգի հաշտարարն Ամանորը կնշի նաև իր կոլեկտիվի հետ:
![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |