ՀՀ Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել 4 ոսկե և մեկ արծաթե հուշադրամ

ՀՀ Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել 4 ոսկե և մեկ արծաթե հուշադրամ

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Անիի հիմնադրման 1050-ամյակին նվիրված ոսկե hուշադրամ և Արտաշատի հիմնադրման 2200-ամյակին նվիրված ոսկե hուշադրամ:

Ինչպես հաղորդում է ԿԲ մամլո ծառայությունը, շրջանառության մեջ է մտցվել նաև նոր ոսկե հուշադրամ` նվիրված Միսաք Մեծարենցի (1886–1908 թթ.) ծննդյան 125-ամյակին և նոր ոսկե հուշադրամ` նվիրված Թորոս Ռոսլինի ծննդյան 800-ամյակին:

Թողարկել է նաև Վիեննայի Մխիթարյան միաբանության հիմնադրման 200-ամյակին նվիրված արծաթե hուշադրամ:

Ոսկե հուշադրամների անվանական արժեքը 10 հազար դրամ է, իսկ արծաթե հուշադրամինը՝ 1000 դրամ:

Ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամները հատվել են Նիդերլանդների արքայական դրամահատարանում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---