Հայկական բուհերի ուսանողները կարող են պրակտիկա անցնել ՀՀ ՊՆ-ում24 հունվարի 2011 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 24-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը պայմանագիր է կնքել Երևանի պետական համալսարանի հետ նախարարություներում ԵՊՀ ուսանողների կողմից ուսումնաարտադրական պրակտիկա անցկացնելու մասին: ՀՀ ՊՆ-ն նաև գործակցության մասին հուշագիր է ստորագրել Հայաստանում Ֆրանսիական համալսարանի և Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի հետ: «Այդ հուշագրերը թույլ կտան հայ ուսանողներին մոտիկից ծանոթանալ ՊՆ գործունեությանը»,- ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և հավելել, որ ՊՆ համար շատ կարևոր է հասարակության հետ կապերի ամրապնդումը: «Հայ երիտասարդների հետ կապերի ամրապնդումը թույլ կտա մեզ կիրառել նրանց գիտելիքները նախարարությունում»,- ասել է նախարարը: Իր հերթին, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի հիմնադրամի ռեկտոր Ժոել լը Մորզելեկը բարձր է գնահատել ՀՀ բուհերի հետ համագործակցելու նախարարության մտադրությունը: Նա նաև հայտնել է, որ ՊՆ-ն արդեն համաձայնվել է Ֆրանսիական համալսարանի մի քանի ուսանողների պրակտիկան նախարարություն անցկացնել: Իր հերթին, ՌՀՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Սարգսյանը հույս է հայտնել, որ այն ուսանողները, որոնք պրակտիկա կանցնեն ՀՀ ՊՆ-ում, կսկսեն քարոզել նախարարության գործունեությունը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |