ՀՀ տրանսպորտի նախարարն ու Ռումինիայի դեսպանը քննարկել են երկկողմ տնտեսական կապերը![]() 2 փետրվարի 2011 - 18:46 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը փետրվարի 2-ին ընդունել է Հայաստանում Ռումինիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Կրինա Ռոդիքա Պրոնարիուին: Հանդիպման ընթացքում քննարկվել են մարտի 10-11-ը Բուխարեստում կայանալիք հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 3-րդ նիստի օրակարգին վերաբերող հարցեր: Ինչպես հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը, Մանուկ Վարդանյանը տեղեկացրել է, որ Միջկառավարական նիստին զուգահեռ նախատեսվում է կազմակերպել հայ-ռումինական գործարար ֆորում կամ կլոր սեղան` երկու կողմերի առևտրատնտեսական հաստատությունների և գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ: Կողմերը ներկայացրել են այն ոլորտները որտեղ հնարավոր է ներդրումներ կատարել: Դեսպան Կրինա Ռոդիքա Պրոնարիուին կարևորել է նաև համատեղ ձեռնարկությունների ստեղծումը: ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն է: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |