Վաչե Տերտերյան. 2011թ. աշխատանք կտարվի Հայաստանի մարզերում կյանքի որակի բարելավման ուղղությամբ

PanARMENIAN.Net - Հայաuտանի Հանրապետության բոլոր մարզերի հավասարաչափ զարգացման համար ՀՀ 2011 թվականի պետական բյուջեով նախատեuված ֆինանսավորման շրջանակներում աշխատանքներ կտարվեն մարզերում կենսամակարդակի բարձրացման ուղղությամբ: Այդ մասին փետրվարի 5-ին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը: Ըստ նրա, քաղաքային համայնքներում հատկացված միջոցները կօգատգործվեն ենթակառուցվածքների բարելավմանը, մանկապարտեզների գործունեության ընդլայնմանը, բազմաբնակարան շենքերի տանիքների ու վերելակների նորոգմանը, կլուծվեն նաև առողջապահության հետ կապված խնդիրներ: Ինչ վերաբերում է գյուղական համայնքներին, ապա այստեղ աշխատանքները հիմնականում ուղղված կլինեն ճանապարհների վերանորոգմանը, գազաֆիկացման ու ջրամատակարարման համակարգերի բարելավմանը, ինչպես նաև ոռոգման խնդիրների լուծմանը:

ՀՀ կառավարության փետրվարի 3-ի նիստում որոշվեց, որ Հայաuտանի կառավարության պահուuտային ֆոնդից 2011 թվականին կհատկացվի 10 մլրդ դրամ: Այդ մասին կառավարության նիստում հաղորդեց փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: Մասնավորապես, նրա խոսքով, Արագածոտնի մարզպետարանին կհատկացվի 666 հազ. դրամ, Արարատի մարզպետարանին` 1,335 մլրդ դրամ, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզպետարաններին` 1,3 միլիոն դրամ յուրաքանչյուրին, Սյունիքի մարզպետարանին` 720 հազ. դրամ, Վայոց ձորի մարզպետարանին` 260 հազ. դրամ, Տավուշի մարզպետարանին` 632 հազ. դրամ։

Տարածքային կառավարման նախարարությունը մտադիր է ավելացնել համայնքների բյուջեների եկամտային մասը, ինչպես նաև բարձրացնել տեղական կառավարման մարմինների գործունեության արդյունավետությունը: Միաժամանակ տարածքային կառավարման հայեցակարգի շրջանակներում կկատարվեն հակակոռուպցիոն միջոցառումներ: Տարածքային կառավարման նախարարությունը մտադիր է 2011թ. ուսումնասիրել անկանոն միգրացիայի երևույթն ու առաջարկություններ ներկայացնել այն կանխելու համար:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---