ԻԻՀ դեսպանը բավարարված է Հայաստան-Իրան էներգետիկ համագործակցության մակարդակով

ԻԻՀ դեսպանը բավարարված է Հայաստան-Իրան էներգետիկ համագործակցության մակարդակով

PanARMENIAN.Net - Հայաստանը և Իրանը շարունակում են արդյունավետ համագործակցել էներգետիկ ոլորտում: Ինչպես Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը, մի շարք էներգետիկ նախագծեր արդեն իրականացվել են, մնացածները գտնվում են իրագործման փուլում:

«Անցյալ շաբաթ Թեհրանում է գտնվել Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Այցի ընթացքում քննարկվել են հարցեր` կապված Իրան-Հայաստան նավթատարի նախագծի իրագործման հետ: Հուսով եմ, որ արդեն առաջիկայում սկսվելու են խողովակաշարի շինարարական աշխատանքները»,- ասել է դեսպանը:

Ինչպես հաղորդել է դեսպանը, Թավրիզ-Երևան նավթատարի իրանական հատվածի շինարարությամբ զբաղվելու է իրանական կողմը, իսկ սահմանից Երևան հատվածի շինարարությամբ` մասնավոր ընկերությունները:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---