Հայաստանում նշում են Մայրենի լեզվի օրը

PanARMENIAN.Net - Հայաստանում փետրվարի 21-ին նշում են Մայրենի լեզվի օրը: Հայերենը հնդեվրոպական ընտանիքի լեզու է, որն առանձին խումբ է կազմում: Այն ամենահին գրավոր լեզուներից է:

Հայաստանում քրիստոնեության ընդունումից հետո առաջացավ ազգային այբուբեն ստեղծելու խիստ անհրաժեշտություն: Այդ խնդրով հայ եկեղեցին հանձնարարեց զբաղվել Մեսրոպ Մաշտոցին, որը 405թ-ին ստեղծեց հայոց այբուբենը: Այբուբենում Մաշտոցին հաջողվեց պատկերել հայոց լեզվի հնչյունաբանությունը: Դա նպաստեց Հայաստանում քրիստոնեության տարածմանը և ազգային գրականության զարգացմանը:

Ողջ աշխարհում հիմա հայոց լեզվով խոսում է շուրջ 15 միլին մարդ:

Տոնի հետ կապված` Հայաստանի Ազգային գրադարանում, երկրի ուսումնական հաստատություններում տեղի կունենան մի շարք միջոցառումներ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---