Երևանում քննարկում են հայկական բանակում մարդու իրավունքների թեման

Երևանում քննարկում են հայկական բանակում մարդու իրավունքների թեման

PanARMENIAN.Net - Այսօր ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների բյուրոյի (OSCE/ODIHR) և «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությամբ ընթանում է կլոր սեղան քննարկում հայկական բանակում մարդու իրավունքների թեմայով: Միջոցառման նպատակն է հայ հասարակության մեջ շարունակել հայկական բանակում մարդու իրավունքների վերաբերյալ քննարկումները` մասնավորապես հատուկ ուշադրություն դարձնելով միջազգային պարտավորությունների և ժողովրդավարական հսկողության դերի, ինչպես նաև այլընտրանքային ծառայության հարցերի վրա:

«Մենք մեծ նշանակություն ենք տալիս այդ քննարկումներին, և կարծում ենք, որ դա առաջընթացի մեծ քայլ է»,- հայտարարել է «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության ծրագրերի փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը: Նրա խոսքերով, մարդու իրավունքների տեսակետից կարևոր է քննարկել այն մարդկանց խնդիրները, որոնք ապահովում են երկրի անվտանգությունը: Ամիրյանը նաև ասել է, որ այդ քննարկումները կարևոր են նրանով, որ դրանք ամրապնդում են հասարակություն-բանակ կապը:

Միջոցառմանը մասնակցում են պետական կառույցների, ԱԺ, քաղաքացիական հասարակության, եկեղեցու և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---