479 քաղաքացիներ թեստ կհանձնեն ՀՀ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների համար31 մարտի 2011 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Մեկնարկել է քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոնների զբաղեցման համար անհրաժեշտ հավաստագրման այս տարվա երկրորդ փուլը: Մարտի 16-ից մինչև մարտի 30-ը, ըստ նախապես հրապարակված հայտարարության, փասատթղթերի ընդունման շրջանն էր, որի ընթացքում թվով 479 քաղաքացի դիմումներ և անհրաժեշտ փաստաթղթեր է ներկայացրել թեստավորմանը մասնակցելու և հավաստագիր ստանալու համար: Այս փուլում առաջին անգամ հնարավորություն է եղել անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել նաև էլեկտրոնային տարբերակով` ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի պաշտոնական պորտալի միջոցով: Այս եղանակով իրենց դիմումները ներկայացրել են 22 քաղաքացիներ: Բոլոր դիմորդներից ձևավորվել են 16 խմբեր, որոնց թեստավորումն անցկացվելու է ապրիլի 18-ից 29-ն ընկած ժամանակահատվածում, տարբեր օրերի: Արդյունքում հավաստագիր կստանան այն դիմորդները, ովքեր ճիշտ կպատասխանեն 50 հարցից կազմված հարցաթերթի առնվազն 90 տոկոսին: Թեստավորումն անցկացնում է Խորհրդի կողմից ստեղծվող թեստավորման հանձնաժողովը: Հավաստագրերն ուժի մեջ են լինելու մեկ տարի: Դրանց հիման վրա թեստավորումը հաջողությամբ անցածները կարող են դիմել քաղծառայության համակարգում ընդգրկված բոլոր մարմինների աշխատակազմերում առաջացող կրտսեր թափուր պաշտոններում նշանակվելու համար: Հավաստագրման նպատակն է կրտսեր պաշտոններ զբաղեցնելու ցանկություն ունեցող քաղաքացիներին ձերբազատել մեկ տարվա ընթացքում յուրաքարնչուր մրցույթին մասնակցելու հետ կապված կրկնվող գործընթացներից` հաշվի առնելով, որ այս խմբի պաշտոնների համար բարձրագույն կրթության և աշխատանքային ստաժի հետ կապված պահանջներ չեն առաջադրվում: Մինչև նոր կարգի ներդրումը, յուրաքանչյուր կրտսեր թափուր պաշտոնի համար անցկացվում էր առանձին մրցույթ: Որպես կանոն, նույն երիտասարդները մասնացկում էին նման մի քանի մրցույթների: Հիշեցնենք, որ այս տարվա հավաստագրման առաջին փուլն անցկացվել էր հունվար-փետրվար ամիսներին, որին մասնակցել է 331 քաղաքացի: Թեստավորումը հաջող անցնելու արդյունքում հավաստագիր էր ստացել նրանցից 264-ը, որոնցից 35-ը տարբեր մարմիններում արդեն զբաղեցնում են քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոններ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |