Ոռոգման ջրի տարեկան ծախսի շուրջ 60 տոկոսը հոգում է պետությունը, ընդգծել է Հայաստանի վարչապետը

Ոռոգման ջրի տարեկան ծախսի շուրջ 60 տոկոսը հոգում է պետությունը, ընդգծել է Հայաստանի վարչապետը

PanARMENIAN.Net - Ոռոգման ջրի սուբսիդավորման համար Հայաստանի կառավարությունը 4,2 մլրդ դրամ կհատկացնի, ինչը թույլ կտա չբարձրացնել սակագները: Այդ մասին Արագածոտնի մարզում` Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց դպրատանը Հայաստանի կառավարության արտագնա նիստում հայտնել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, գործադիրը մարտի 31-ին հաստատել է 2011թ. ընթացքում ըստ ջրօգտագործողների ընկերությունների պետական ֆինանսական աջակցության չափաքանակները։

Տիգրան Սարգսյանի խոսքով, սա այն խնդիրն է, որը մշտապես մտահոգում է գյուղացիներին։ «Այսպիսով, ոռոգման ջրի տարեկան ծախսի շուրջ 60%-ը հոգում է պետությունը»,- ընդգծել է նա:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---