Հայտարարվել է ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձի խորհրդանիշի և հուշամեդալի լավագույն էսքիզների մրցույթ31 մարտի 2011 - 19:48 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովը հայտարարում է հոբելյանական խորհրդանիշի /լոգոյի/ և հուշամեդալի լավագույն էսքիզների մրցույթ: Էսքիզները պետք է պատրաստվեն իրական չափերով, A-4 ձևաչափի թղթի վրա: Էսքիզի վրա անպայման պետք է ներկայացված լինեն հուշամեդալի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը: Հուշամեդալի էսքիզը պետք է ունենա «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» կամ «Արցախի Հանրապետություն» և «1991-2011թթ.» կամ «20» գրառումները: Էսքիզներն ընդունվում են ստվարաթղթի վրա` սև-սպիտակ, գունավոր տարբերակներով և էլեկտրոնային կրիչներով: Էսքիզներին պետք է կցվեն հեղինակի մասին տեղեկություններ /անուն, ազգանուն, հայրանուն, հասցե, հեռախոսի համար/ Էսքիզները պետք է ներկայացնել ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի «Արվեստի և ժողովրդական ստեղծագործության բաժին»: Հայտերի ընդունման ժամկետը` մինչև ապրիլի 30-ը: Ներկայացված աշխատանքները կքննարկվեն պետական հանձնաժողովի կողմից: Սահմանված է «խորհրդանիշի լավագույն էսքիզ» և «հուշամեդալի լավագույն էսքիզ» մրցանակներ /250 000-ական դրամ /: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |