Երևանում տեղի կունենա լուսանկարիչ Մարտին Շահբազյանի «Հայաստանի մարզերը» գրքի շնորհանդեսը

Երևանում տեղի կունենա լուսանկարիչ Մարտին Շահբազյանի «Հայաստանի մարզերը» գրքի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Ապրիլի 20-ին Երևանի «Ակադեմիա» պատկերասրահում կկայանա հայտնի հայ լուսանկարիչ Մարտին Շահբազյանի «Հայաստանի մարզերը» գրքի շնորհանդեսը: Ինչպես լուսանկարիչը հաղորդեց PanARMENIAN.Net ի թղթակցին, գրքում տեղ են գտել 520 լուսանկարներ:

«Յուրաքանչյուր մարզին 45-50 լուսանկար է նվիրված»,- ասել է նա: Գրքի հեղինակը նաև խոստովանել է, որ տարվա ընթացքում առնվազն երեք անգամ այցելել է Հայաստանի բոլոր մարզեր, որպեսզի անհրաժեշտ լուսանկարներ կատարի:

«Գիրքն ինքը փոքրիկ հանրագիտարան է: Դրանում զետեղված է ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը Հայաստանի մասին` սկսած այն բանից, թե քանի քառ. կմ է կազմում կոնկրետ մարզի տարածքը` վերջացրած նրանով, թե յուրաքանչյուր մարզում քանի հուշարձան կա»,- նկատել է հեղինակը` ավելացնելով, որ գիրքն իր մեջ պարունակում է տեղեկատվություն, որը պետք է իմանա յուրաքանչյուր հայ:

Գիրքը լույս կտեսնի Հայաստանի Մշակույթի նախարարության աջակցությամբ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---