Հայաստանում մտադիր են զարգացնել սոցիալական բնակարանների ինստիտուտը

PanARMENIAN.Net - Ապրիլի 14-ին Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիան, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը և «Հոլանդական միջազգային բնակարանային երաշխիքներ» կազմակերպությունը կստորագրեն փոխըմբռնման հուշագիր, որը նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանում սոցիալական բնակարանների զարգացման համար: Հուշագիրն ընդգրկում է սոցիալական բնակարանների զարգացման լայն ոլորտ, ներառյալ բարենպաստ օրենսդրական դաշտի ձևավորումը, ֆինանսական աջակցությունը, տեղական ինքնակառավարման մարմինների և համապատասխան կազմակերպությունների կարողությունների զարգացումը: Հուշագրի շրջանակներում նախատեսվում է ռեսուրսների ներգրավում` Դիլիջան , Հրազդան, Վեդի, Աշտարակ, Երևան, Ապարան, Սպիտակ և Գավառ քաղաքներում մատչելի սոցիալական բնակարանային ներդրումային ծրագրերի իրականացման համար:

Միջոցառմանը կմասնակցեն Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիաի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գեռչևան, և «Հոլանդական միջազգային բնակարանային երաշխիքներ» կազմակերպության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային համակարգող Մարի-Օդիլ Զանդերսը, հաղորդում է ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---