«Հայոց աշխարհ». Միխայիլ Բաղդասարովը օդանավակայան չի գնել, «Արմավիան» չի վաճառում16 ապրիլի 2011 - 11:57 AMT PanARMENIAN.Net - «Արմավիա» ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան երեկ վերստին հերքեց միանգամից մի քանի թերթերում Միխայիլ Բաղդասարովի բիզնես գործունեության վերաբերյալ տարածված «տեղեկությունները»: Ինչպես հայտնում է «Հայոց աշխարհը», անդրադառնալով նշված «լուրերին», «Արմավիայի» ներկայացուցիչը հայտնել է, որ ավիաընկերությունը հերքում է լուրերն այն մասին, թե ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը օդանավակայան է ձեռք բերել Սլովակիայում: «Պարոն Բաղդասարովը ոչ մի օդանավակայան չի գնել։ Որոշ թերթերում հրապարակված այդ տեղեկությունը կեղծ է»,- ասաց մամուլի քարտուղարը: Ի դեպ, թերթերից մեկն էլ վերստին գրել էր, թե Մ.Բաղդասարովն ուզում է վաճառել կամ նրանից ուզում են գնել «Արմավիան»։ Հերթական անգամ պարզվեց, որ դա էլ է սուտ։ Ինչպես սուտ է այն, որ ազգային ավիափոխադրողը, իբր, վերջին շրջանում ուշացնում է աշխատավարձի վճարումը։ «Ընկերության ոչ մի աշխատակցի աշխատավարձ չի ուշացվել: Եթե թերթը նման տեղեկություն է հրապարակել, ապա թող օգնի մեզ պարզել` հատկապես ո՞ւմ աշխատավարձն է ուշացվել` ո՛ր բորտ-ուղեկցորդուհու, ո՛ր օդաչուի կամ այլ աշխատակցի, որպեսզի կողմնորոշվենք: Վստահեցնում եմ, որ մեր աշխատակիցները ժամանակին են ստանում իրենց աշխատավարձը»,- շեշտեց Նանա Ավետիսովան: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |