Տիգրան Սարգսյան. Հայաստանի կառավարությունը չի շեղվել մարզերի ապակենտրոնացման քաղաքականությունից

Տիգրան Սարգսյան. Հայաստանի կառավարությունը չի շեղվել մարզերի ապակենտրոնացման քաղաքականությունից

PanARMENIAN.Net - Ապրիլի 21-ին բացելով կառավարության նիստը` Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը անդրադարձավ այն լուրերին, թե իբր կառավարությունը հրաժարվել է մարզերի ապակենտրոնացման քաղաքականությունից: «Կառավարության արձագանքը շատ կարևոր է, քանի որ եթե հրապարակավ մեր հասցեին մեղադրանքներ են հնչում, ապա մենք նույնպես պետք է հրապարակավ պատասխանենք դրանց»,- ասել է վարչապետը: Դրա հետ կապված` տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը ներկայացրել է նախարարության և ողջ կառավարության քաղաքականությունը վերջին 3 տարում: Նրա խոսքերով, նշված շրջանի ընթացքում կառավարության նախաձեռնությամբ ընդունվել են մի շարք օրենսդրական փաթեթներ` ուղղված տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ընդլայնմանը, մասնավորապես, Երևանի մասին ՀՀ օրենքը, տեղական հարկերի և տուրքերի մասին ՀՀ օրենքը, Արմեն Գևորգյանը նաև նշել է, որ առաջին անգամ 2011-ին կառավարությունն ավելացրել է մարզերի դոտացիան 4 տոկոսից մինչև 4.6 տոկոս, հավելելով, որ Հայաստանում տեղական ինքնակառավարման զարգացման ոլորտում իրագործվում են ծրագրեր Եվրամիության հետ միասին:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---