«Անելիք Բանկ»-ն առաջարկում է նոր «Արձակուրդային» ավանդ` դեպի Փարիզ ուղեգիր շահելու հնարավորությամբ

«Անելիք Բանկ»-ն առաջարկում է նոր «Արձակուրդային»  ավանդ` դեպի Փարիզ ուղեգիր շահելու հնարավորությամբ

PanARMENIAN.Net - Բոլոր այն հաճախորդները, ովքեր 2011 թվականի մայիսի 5-ից օգոստոսի 3-ը «Արձակուրդային» ավանդ կներդնեն «Անելիք Բանկ» ՓԲԸ-ում տարեկան մինչև 12 տոկոս տոկոսադրույքով, հնարավորություն կստանան շահել ուղեգիր դեպի Փարիզ 2 անձի համար: «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի այս նոր ավանդատեսակը, ինչպես մնացած բոլոր ավանդատեսակները, ունենալով բավական մրցակցային տոկոսադրույքներ, հաճախորդներին հնարավորություն կընձեռի` ցանկացած պահի հետ վերցնել ավանդը կամ նրա մի մասը համապատասխան ամսվա տոկոսների պահպանմամբ, ցանկացած պահի ցանկացած չափով ավելացնել ավանդը կրկին համապատասխան ամսվա տոկոսների պահպանմամբ:

«Արձակուրդային» ավանդ ներդրած ավանդատուները օգոստոսի 5-ին կարող են մասնակցել ուղեգրերի խաղարկությանը Բանկի գլխամասային գրասենյակում: Նշենք, որ խաղարկության առարկան լինելու է ֆիզիկական անձի ներդրած առաջին «Արձակուրդային» ավանդի պայմանագրի համարը: Այդ օրը նախորոք տպագրված պայմանագրերի համարները բոլորի առջև կլցվեն թափանցիկ տարայի մեջ, որտեղից էլ ներկա ավանդատուներից մեկը կհանի հաջողակ պայմանագրի համարը:

Տեղում հաղթողին կտրվի ուղեգրերի սերտիֆիկատը, իսկ եթե հաղթողը ներկա չլինի, ապա բոլորի ներկայությամբ նրան կտեղեկացնեն հեռախոսազանգի կամ էլեկտրոնային փոստի միջոցով¦, - ասաց գլխամասային բանկի հաճախորդների սպասարկման վարչության պետ Գայանե Մալխասյանը:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ում ֆիզիկական անձանց ավանդները երաշխավորված են ֆիզիկական անձանց Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամի կողմից` միայն դրամային ավանդի դեպքում` 4.0 մլն ՀՀ դրամի, միայն արտարժույթային ավանդի դեպքում` 2.0 մլն ՀՀ դրամի չափով, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---