Եսայի Արթենյան. Հայաստանի անկախացումից ի վեր աղանդավորները զանգվածային հարձակում են սկսել ՀԱԵ դեմ

Եսայի Արթենյան. Հայաստանի անկախացումից ի վեր աղանդավորները զանգվածային հարձակում են սկսել ՀԱԵ դեմ

PanARMENIAN.Net - Երևանի Սբ Երրորդության եկեղեցու բակում քահանայի, տվյալ դեպքում Սբ Երրորդության եկեղեցու քահանայի վրա «Եհովայի վկաների» հարձակման համար մեղքը կրում են ոչ թե առանձին մարդիկ, այլ ՀՀ օրենսդրությունը, հայտարարել է քահանա Եսայի Արթենյանը Երևանում կայացած մամլո ասուլիսում: Ըստ նրա, անկախացումից ի վեր աղանդավորները զանգվածային հարձակում են սկսել ՀԱԵ դեմ: «Քահանաների դեմ հարձակումներով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները: Ես պետք է նշեմ, որ Հայաստանի հավատարմությունը եվրոպական արժեքներին պառակտիչ է ու ազգակործան: Մարդու իրավունքները հիանալի բան են, սակայն, չգիտես ինչու իրավապաշտպանները զբաղվում են միայն կալանավորներով, անուշադրության մատնելով միայնակներին, հաշմանադմներին ու ծերերին»,-ասել է քահանան:

Նա միաժամանակ կոչ է արել ՀԱԵ մասին գրող լրագրողներին հիմնվել փաստերի, ոչ թե ասեկոսեների վրա, որոնք հիմնականում ոչ մի կապ չեն ունենում իրականության հետ:

Ըստ որոշ ԶԼՄ-ների, մայիսի 15-ին Երևանի ՀԱԹ-ում գտնվող Սբ Երրորդության եկեղեցու բակում «Եհովայի վկաներ» աղանդի հետնորդները հոգևորսություն են իրականացրել: Ի պատասխան եկեղեցու քահանա Եսայի Արթենյանի տարածքը լքելու պահանջին, նրանք հարձակվել են քահանայի վրա, մի քանի հարված հասցրել նրան, ուղեկցելով դա անվայելուչ խոսքերով ու քահանայի «կոկորդը կրծելու» սպառնալիքներով:

4  16.05.11 - Քահանա Եսայի Արթենյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---