Նոր սառնարանային տնտեսության գործարկմամբ Հայաստանում գյուղմթերքի արտահանումը կավելանա 20-30% 25 մայիսի 2011 - 14:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գյուղմթերքի արտահանման հետ միաժամանակ այս տարի կհաջողվի լիովին ապահովել ներքին շուկայի պահանջարկը, հավաստիացրել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: «Այս տարի ներքին շուկան կապահովվի մրգերի ու բանջարեղենի բոլոր տեսակներով»,-ասել է նա «Զվարթնոց» օդանավակայանում սառնարանային համալիրի բացման ժամանակ: Նախարարը նշել է,որ առաջիկայում գյուղմթերքի գները հանրապետությունում կնվազեն, հատկապես կարտոֆիլի գինը: «10-15 օրից, երբ շուկայում կհայտնվի նորահաս կարտոֆիլը, գները կկայունանան»,-ասել է նա: Սերգո Կարապետյանը հայտնել է նաև, որ նոր սառնարանային տնտեսության գործարկմամբ Հայաստանում գյուղմթերքի արտահանումը կավելանա 20-30%: Արտահանմամբ կզբաղվեն մոտ 25 ընկերություններ, ընդ որում ինչպես խոշոր ընկերությունները, այնպես էլ փորք ընկերությունները կգործեն հավասար պայմաններում: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |