Երևանում տեղի կունենա Երկաթուղային տրանսպորտի խորհրդի 55-րդ նիստը

Երևանում տեղի կունենա Երկաթուղային տրանսպորտի խորհրդի 55-րդ նիստը

PanARMENIAN.Net - Երկաթուղային տրանսպորտի խորհրդի հոբելյանական 55-րդ նիստը կանցնի Երևանում հոկտեմբեր-նոյեմբերին: Այսպիսի որոշում է կայացվել Խորհրդի 54-րդ նիստի ժամանակ, որն անցել է մայիսի 18-19-ին Հելսինկիում (Ֆինլանդիա):

Երկաթուղային տրանսպորտի խորհուրդը ստեղծվել է 1992 թ. փետրվարի 14-ին միջպետական մակարդակում երկաթուղային տրանսպորտի աշխատանքի համակարգման համար:

Խորհրդի անդամներն են՝ Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Ուկրաինան: Ասոցացված անդամներն են՝ Բուլղարիան, Վրաստանը, Լատվիան և Ֆինլանդիան, իսկ պայմանագրային հիմունքների վրա Խորհրդի աշխատանքներին մասնակցում են նաև Լիտվան և Էստոնիան: Դիտորդի կարգավիճակ Խորհրդում ունի Երկաթուղու աշխատողների և տրանսպորտային շինարարների արհմիության միջազգային կոնֆեդերացիան:

«Հայաստանի Հանրապետությունը հատուկ ուշադրություն է դարձնում երկաթուղային ենթակառուցվածքի զարգացմանը և դաշնակից պետությունների հետ երկաթուղային կապի հաստատմանը: Շ.Շայդուլլինի խոսքերով, այս գործում հիմնական բեռը իր վրա վերցրեց ՀԿԵՈԻ-ն, որը հանդիսանում է համազգային տրանսպորտային ընկերություն, - նշում է «ՀԿԵՈՒ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլլինը: - Համոզված եմ, որ Խորհրդի նիստը Երևանում կլինի արդիական հարցերի քննարկման, երկաթգծի զարգացմանն ուղղված նոր լուծումների սահմանման, արդյունավետ համագործակցության հաստատման գերազանց հարթակ», հաղորդում է ՀԿԵՈՒ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---