Արարատբանկը Diners Club միջազգային վճարահաշվարկային համակարգի բացառիկ ներկայացուցիչն է դարձել ՀՀ-ում

Արարատբանկը Diners Club միջազգային վճարահաշվարկային համակարգի բացառիկ ներկայացուցիչն է դարձել ՀՀ-ում

PanARMENIAN.Net - Արարատբանկ ՓԲԸճն Հայաստանի Կենտրոնական բանկից ստացավ «Diners Club International» միջազգային վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն: Սույն որոշումն ընդունվեց հունիսի 10-ին ՀՀ Կենտրոնական բանկի Խորհրդի նիստում:

Ինչպես նշվում է բանկի լրատվական բաժնի հաղորդագրության մեջ, աշխարհում պրեմիում դասի Diners Club միջազգային վճարային համակարգում մասնակցության գործընթացը Արարատբանկը սկսել էր դեռևս 2010թ. տարեվերջին, և արդյունքում բանկը դարձավ այս հեղինակավոր կազմակերպության բացառիկ ներկայացուցիչ Հայաստանում` հնարավորություն ստանալով սպասարկելու Diners Club- ի` ճանաչված համաշխարհային ապրանքանիշի պլաստիկ քարտերից և էլեկտրոնային վճարման ամենատարբեր ծառայություններից օգտվող քարտապաններին:

Մինչև 2011թ. ավարտը բանկը կավարտի համապատասխան ծրագրային ապահովման ներդրման և Diners Club-ի համաշխարհային ցանցին բանկի բանկոմատների ու POS-տերմինալների միացման աշխատանքները:

Diners Club համակարգը հիմնադրվել է 1950 թվականին, այն բարձրակարգ ֆինանսական ծառայություններ է մատուցում աշխարհի ավելի քան 185 երկրներում, շուրջ 675 հազ. բանկոմատների և կանխիկացման կետերի միջոցով։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---