Հունիսի 20-ից 23-ը Հայաստանում կազմակերպվել են զինված ուժերի հրամանատարական հավաքներ

Հունիսի 20-ից 23-ը Հայաստանում կազմակերպվել են զինված ուժերի հրամանատարական հավաքներ

PanARMENIAN.Net - ՀՀ զինված ուժերի 2011թ. ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն` հունիսի 20-ից 23-ը կազմակերպվել են զինված ուժերի հրամանատարական հավաքներ: Հանդիսանալով մարտական պատրաստության կարևորագույն բաղադրիչներից մեկը` հրամանատարական պատրաստության գործընթացը ներառում է նաև տարեկան մի քանի անգամ կազմակերպվող հրամանատարական հավաքներ, որոնք նպատակ ունեն բարձրացնել տարբեր օղակների հրամանատարների գիտելիքները, կատարելագործել նրանց գործնական ունակություններն ու հմտությունները: Հավաքների ժամանակ նախատեսված են ՊՆ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի դասախոսություններ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---