«Նաիրիտի» մամլո ծառայությունը գաղտնի է պահում հայտարարված մրցույթի արդյունքները28 հունիսի 2011 - 13:47 AMT PanARMENIAN.Net - ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն, Հայաստանի իշխանությունների և լեհական «Սավեքս» ընկերության միջև համաձայնություն է ձեռք բերվել, ըստ որի «Սավեքսը» հայտարարվելու է «Նաիրիտ Գործարանի» կառավարման նոր օպերատոր։ Գործարանի մամլո ծառայությունից PanARMENIAN.Net ի թղթակցին ասել են, որ չեն կարող տեղեկություններ տրամադրել մինչ արդյունքների պաշտոնական հրապարակումը: Չի հրապարակվում նաև «Նաիրիտ գործարանի» տնօրենների խորհրդի նիստի որոշումը, որի ժամանակ գործադիր տնօրեն Վահան Մելքոնյանը դարձավ տնօրենների խորհրդի նախագահ, իսկ նրա պաշտոնը այսուհետ կստանձնի նրա տեղակալ Հովհաննես Հախինյանը: Գործարանի կառավարչի ընտրության մրցույթի անցկացման պատասխանատվությունը կրում է ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունը, սակայն այստեղ էլ խնդրել են սպասել մինչև հունիսի 30-ը, երբ նախարար Արմեն Մովսիսյանը, որի մոտ են գտնվում բոլոր հայտերը, կհրապարակի մրցույթի արդյունքները: «Նաիրիտ գործարանի» արդիականացման համար, որտեղ աշխատում է 3074 մարդ, անհրաժեշտ է շուրջ 400-500 մլն դոլար: Այսօրվա դրությամբ գործարանը 120-130 մլն դոլար է պարտք, հիմնականում Միջպետական բանկին, 20-25 մլն դոլար են կազմում բանկի ներքին պարտքերը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |