«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլինը մտադիր չէ հեռանալ պաշտոնից

«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլինը  մտադիր չէ հեռանալ պաշտոնից

PanARMENIAN.Net - Հաշվի առնելով մի շարք ԶԼՄ-ների կողմից «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլինի պաշտոնից հեռանալու և այլ պաշտոնի անցնելու մասին տարածած տեղեկատվությունը, ընկերության hասարակայնության հետ կապերի ծառայությունը հայտնում է, որ այն չի համապատասխանում իրականությանը: ՀԿԵ գլխավոր տնօրենը շարունակում է աշխատել իր պաշտոնում և չի պատրաստվում լքել Հայաստանը:

«Շևքեթ Շայդուլինի այլ պաշտոնի անցնելու վերաբերյալ հայտնում ենք, որ այդպիսի առաջարկներ պարոն Շայդուլինին, իսկապես, արվել են, սակայն բոլոր առաջարկները մերժվել են, քանի որ ՀԿԵ գլխավոր տնօրենը մտադիր է Հայաստանում իրականացնել մի շարք նախագծեր»,- ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ:

«ՀԿԵ» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայությունը հիշեցնում է, որ ընկերության գլխավոր տնօրենի հրաժարականի մասին տեղեկությունները արդեն բազմիցս հայտնվել են ԶԼՄ-ներում, սակայն չեն հաստատվել՝ Շևքեթ Շայդուլինը շարունակում է ղեկավարել ընկերությունը:

Հասարակայնության հետ կապերի ծառայությունը կոչ է անում ԶԼՄ-ներին խուսափել չստուգված տեղեկությունների հրապարակումից, քանի որ դա կարող է վնասել ազգային երկաթուղային ընկերության շահերին, և դիմել ՀԿԵ նման տեղեկությունների հաստատման կամ հերքման համար:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---