Հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը շարունակում է արժևորվել

Հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը շարունակում է արժևորվել

PanARMENIAN.Net - Հունիսի 29-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 6,2 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 368.07 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 368.04 դրամ:

Հունիսի 29-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 369.96 դրամ` հունիսի 28-ի համեմատ նվազելով 1.75 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 532.04 դրամ` ավելանալով 1.42 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքն ավելացել է 0.04 կետով` կազմելով 13.21 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---