Հայաստանը 69-րդ տեղն է զբաղեցնում Global Innovation Index վարկանիշում 4 հուլիսի 2011 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը 69-րդ տեղն է զբաղեցնում «Նորարարությունների գլոբալ ինդեքս» (Global Innovation Index) վարկանիշում, որը հրապարակել է Insead ֆրանսիական բիզնես-դպրոցը: Երկիրը 2010թ. համեմատ իր դիրքերը բարելավել է 13 հորիզոնականով (82-րդ տեղ), իսկ 2009թ. համեմատ` 35-ով (104-րդ տեղ): Ընդհանուր առմամբ վարկանիշում գնահատվել են աշխարհի 125 երկրների տվյալներ: Զեկույցի համաձայն, վարկանիշի առաջատարը Շվեյցարիան է, որին հաջորդում է Շվեդիան, այնուհետև` Սինգապուրը: Չորրորդ տեղում է հայտնվել Հոնկոնգը: Տասնյակում ընդգրկվել են նաև Ֆինլանդիան, Դանիան, ԱՄՆ-ը, Կանադան, Նիդեռլանդներն ու Մեծ Բրիտանիան: Վերը նշվածներից բացի առաջատար բարձր տեխնոլոգիական տերությունների քսանյակում տեղ են գտել Իսլանդիան, Գերմանիան, Իռլանդիան, Իսրայելը, Նոր Զելանդիան, Հարավային Կորեան, Լյուքսեմբուրգը, Նորվեգիան, Ավստրիան և Ճապոնիան: Այսպիսով, նորարարությունների գծով աշխարհի 20 առաջատար երկրներից 12-ը եվրոպական են: ԱՊՀ երկրներից Global Innovation Index վարկանիշում Ռուսաստանը զբաղեցրել է 56-րդ տեղը, Ուկրաինան` 60-րդ, Ղազախստանը 84-րդ տեղում է, Ղրղզստանը` 85-րդ, Ադրբեջանը` 88-րդ և Տաջիկստանը` 116-րդ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |