Բենզինի համաշխարհային սակագների նվազումը հանգեցնում է դրա թանկացմանը Հայաստանում

Բենզինի համաշխարհային սակագների նվազումը հանգեցնում է դրա թանկացմանը Հայաստանում

PanARMENIAN.Net - 2011թ. հունիսին Հայաստանում մայիսի համեմատ բենզինը թանկացել է 1.3 տոկոսով, իսկ դիզելային վառելիքը` 0.3 տոկոսով: Ընդ որում, Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2011թ. հունիսին 2010թ. հունիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 19.8% և 25.4%-ով, իսկ 2010թ. դեկտեմբերի համեմատ`22.7% և 25.3%-ով:

Այսօր «Ռեգուլյար» մակնիշի բենզինը երևանյան բենզալցակայաններում ներկայումս վաճառվում է 460 դրամով (մոտ 1 դոլար 24 ցենտ), «Պրեմիումը»` 480 դրամով (մոտ 1 դոլար 30 ցենտ), իսկ «Սուպեր» մակնիշի բենզինն արժե 500-510 դրամ (մոտ 1 դոլար 36 ցենտ), թեև որոշ լցակայաններում այն իսպառ բացակայում է:

Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալների համաձայն, հուլիսի 1-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է է 368.87 դրամ, իսկ 1 վրացական լարիի միջին կշռված փոխարժեքը` 221.84 դրամ:

Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդում է Business Գրուզիան, հուլիսի 4-ին, նավթային ընկերությունների տեղեկատվության համաձայն, Վրաստանում վառելիքն էժանացել է 5 տետրիով: Այդպես, «Լուկոյլ» ցանցում «ապի-պրեմիումն» արժե 2.25 լարի (մոտ 3 դոլար 74 ցենտ), եվրոռեգուլյարը` 2.10 լարի (մոտ 3 դոլար 49 ցենտ), «ապի-դիզելը»` 2.35 լարի (մոտ 3 դոլար 49 ցենտ):

Ընկերությունները հայտարարել են, որ գնանկումը տեղական շուկայում տեղի է ունեցել այն բանից հետո, երբ իջել են նավթի համաշխարհային գները, իսկ ահա Հայաստանում իրադրությունը հակառակն է. բենզինը կրկին թանկացել է:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---