«Կոշ» քրեակատարողական հիմնարկում տոնել են Սահմանադրության օրը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության նախաձեռնությամբ հուլիսի 5-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տոնի առթիվ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում ելույթ է ունեցել ՀՀ վաստակավոր արտիստ Թովմաս Պողոսյանի գլխավորած Հավասու անվան երիտասարդական համույթը:

Միջոցառմանը բացման ու ողջույնի խոսքերով հանդես եկան ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Սամվել Գուրջանյանը և ՀՀ վաստակավոր արտիստ Թովմաս Պողոսյանը:

Ինչպես նշված է ՀՀ արդարադատության նախարարության ուղարկած հաղորդագրության մեջ, նմանատիպ մշակութային միջոցառումները կրելու են պարբերական բնույթ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---