Սևանա լճում հանրային լողափերի աշխարհագրությունն ընդլայնվում է

Սևանա լճում հանրային լողափերի աշխարհագրությունն ընդլայնվում է

PanARMENIAN.Net - Բնապահպանության նախարարությունը մտադիր է ընդլայնել հանրային լողափերի աշխարհագրությունը Սևանա լճում: Ինչպես Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Աշոտ Ավալյանը, բացի վերջերս բացված հանրային լողափերից նախատեսվում է նաև նոր հանրային լողափերի բացում:

Ավալյանի խոսքով, հանրային լողափերի աշխարհագրությունն ընդլայնվելու է ընդհուպ մինչև Մարտունի քաղաք: «Մենք արդեն հատկացրել ենք 60 տարածքներ, չեմ կարող խոստանալ, որ հաջորդ տարի այդ բոլոր տարածքները վերածվելու են հանրային լողափերի: Ամենայն հավանականությամբ, տարեկան բացվելու են 3-4 նոր հանրային լողափեր»,- նշել է նա: Միաժամանակ Ավալյանը նշել է, որ հանրային լողափեր բացվում են այն տարածքներում, որոնց հեշտ է հասնել և որոնք գրանցված չեն պետկադաստրում:

4  08.07.11 - Հայաստանի բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Աշոտ Ավալյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---