Երևանում կտեղադրվի շուրջ 400 ավտոկայանման սարքավորում

Երևանում կտեղադրվի շուրջ 400 ավտոկայանման սարքավորում

PanARMENIAN.Net - Տեղի է ունեցել Երևանի ավագանու արտահերթ նիստը: Ավագանին միաձայն հավանություն է տվել նաև «Երևան տրանսպորտ օփերեյշն» սահմանափակ պատասխանատվությամբ համատեղ ընկերություն ստեղծելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծին։ Ընկերությունը, ինչպես նշել է քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային վարչության պետը, կզբաղվի վճարովի ավտոկայանման ավտոմատացված կայանատեղերի միջոցով կայանման կառավարման համակարգի ներդրմամբ։ Նախատեսվում է մայրաքաղաքում տեղադրել շուրջ 400 ավտոկայանման սարքավորում, որոնցից յուրաքանչյուրը կսպասարկի 24 կայանատեղի։ Մայրաքաղաքում ընդհանուր առմամբ կգործի շուրջ 9600 ավտոկայանատեղի։ Գործարարության առաջին տարվա ընթացքում ընկերությունը կապահովի 36 աշխատատեղ, ինչն առաջիկայում կավելանա՝ հասնելով 84–ի, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---