Մայր Աթոռը հերքում է Կաթողիկոսի արտահայտությունը Սանահինի վերաբերյալ

Մայր Աթոռը հերքում է Կաթողիկոսի արտահայտությունը Սանահինի վերաբերյալ

PanARMENIAN.Net - Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը հերքեց, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ասել է «Ես գործ չունեմ սարերի վրայի վանքերի հետ»: Նա ասաց, որ կաթողիկոսը ի նկատի է ունեցել եկեղեցու առաջնային խնդիրները, որի հիման վրա էլ իրականացվում են եկեղեցու աշխատանքները: Սակայն հուշարձանագետ Սամվել Կարրապետյանը, ով հանդիպել է Կաթողիկոսի հետ, այնուամենայնիվ պնդեց, որ նա արտաբերել է այդ բառերը, այն էլ երկու անգամ:Մելիքյանը նշեց, որ Մայր Աթոռի եկամուտների 18 տոկոսը ստացվում է մոմավաճառությունից, իսկ մնացած մասը` բարերարների հանգանակումներից: Բարերարներն են նաև որոշում, որ եկեղեցին վերականգնեն կամ կառուցեն, իսկ Մայր Աթոռը իրավունք չունի ստիպել բարերարներին բարեգործությամբ զբաղվել:

Ինչ վերաբերում է եկեղեցիների վատ վերականգնումներին, ապա Տեր Վահրամը նշեց, որ եկեղեցին նորոգվում է ՀՀ մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության գործակալության թույլտվությամբ և նախագծով, այլ ոչ թե Մայր Աթոռի ճարտարապետական խորհրդի միջոցով:

Ինչ վերաբերում է Երևանում եկեղեցաշինությանը, ապա քահանան ասաց, որ 14 եկեղեցին Երևանում քիչ է, իսկ Թբիլիսիյում եկեղեցիների թիվը հասնում է 100-ի:

Հայ հանրության որոշ շրջանում մեկնարկել է Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաժարականի պահանջով ակցիան: Facebook-ում բացվել էր «Պահանջում ենք կաթողիոկսի հրաժարականը» էջր: Նման խմբի ստեղծման պատճառ էր հանդիսացել այն, որ կաթողիկոսը հայտարարել էր, թե ինքը գործ չունի լեռներում գտնվող եկեղեցիների հետ՝ խոսելով Սանահինի վերականգնման հարցի մասին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---