ՀՀ մշակույթի և ԿԳ նախարարները համատեղ աշխատանքային քննարկում են անցկացրել

PanARMENIAN.Net - Հուլիսի 21-ին ՀՀ մշակույթի նախարարությունում անցկացվեցխորհրդակցություն «Երաժշտական և արվեստի դպրոցների ազգային, լարային և փողային նվագարանների գծով ուսուցում ծրագրի» դիտանցման վերլուծության շուրջ, որին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը:

ՀՀ մշակույթի նախարարի հանձնարարականի համաձայն ստեղծված աշխատանքային խմբի կողմից 2011 թ. ապրիլ-հունիս ամիսներին իրականացվել էին բազմակողմանի ուսումնասիրություններ, որոնց արդյունքների վերլուծության շուրջ կազմակերպվեց խորհրդակցություն: Քննարկվեցին երաժշտական և արվեստի դպրոցների մանկավարժների կարգավիճակի, նրանց վերապատրաստման, հազվագյուտ գործիքների մասսայականացման հարցերը: Խորհրդակցության մասնակիցներն անդրադարձան նաև սահմանամերձ և բարձր լեռնային շրջանների համար պետպատվերի տրամադրման, կոնսերվատորիայում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում նպատակային պետպատվերի տեղադրման, ինչպես նաև առկա օրենսդրական դաշտի կարգավորման անհրաժեշտության խնդիրներին: Որոշվեց ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ ստեղծել աշխատանքային խումբ` արձանագրված առկա խնդիրների լուծման համար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---