Մի խումբ բնապահպաններ բաց նամակով դիմել են Սերժ Թանկյանին

Մի խումբ բնապահպաններ բաց նամակով դիմել են Սերժ Թանկյանին

PanARMENIAN.Net - Մի խումբ բնապահպաններ տարբեր էկոլոգիական նախաձեռնություններից բաց նամակով դիմել են այս օրերին Հայաստանում գտնվող աշխարհահռչակ ամերիկահայ ռոք երաժիշտ, հասարակական գործիչ Սերժ Թանկյանին:

Նամակում նրանք մտահոգություն են հայտնում Հայաստանում ստեղծված բնապահպանական վիճակի վերաբերյալ՝ գրելով. «Այսօր զարգացման անվան տակ ոչնչացվում են հսկայական լեռնաշղթաներ`ոսկու, մահաբեր ուրանի, մոլիբդենի, պղնձի, երկաթի, արծաթի և այլ մետաղների կորզման, գերշահույթ ստանալու նպատակով: Զարգացման կամ աշխատատեղերի բացման նպատակով հենց հայի ձեռքերով հօդս են ցնդում կուսական վայրի անտառներ` դարձնելով մեր երկիրը ամայի, անմարդաբնակ ու անշունչ»:

Բնապահպանական թեման զարգացնելով՝ նամակի հեղինակները մատնանշում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից 2005թ. հրապարակված մի զեկույց, որտեղ Հայաստանը ԱՊՀ երկրների շարքում անոմալ ծնունդների թվով երկրորդն է Ղրղզստանից հետո:

Բնապահպանները Թանկյանից խնդրում են զարկ տալ հայ հասարակությանը, կառավարությանը, սփյուռքահայությանը իր կոչերով, երգերով, ոգեշնչող խոսքով.

«Զարկ տուր, թող հայ մարդը դադարի կտրել այն ճյուղը, որի վրա նա նստած է»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---