«Աշտարակ կաթ»-ը պետք է բացատրի՝ ինչու է թանկացել կաթնամթերքը![]() 29 օգոստոսի 2011 - 13:42 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի կողմից առևտրի կետերում կատարված դիտանցումների արդյունքում արձանագրվել է կաթնամթերքի գնի որոշակի թանկացում: Թեև վերոնշյալ շուկայում կան մի քանի գերիշխողներ, սակայն, մոնիտորինգի արդյունքներով թանկացել է մասնավորապես «Աշտարակ կաթ» ընկերության արտադրանքը: Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net ին Հանձնաժողովից, հիմք ընդունելով մոնիտորինգի խմբի վերլուծությունները, ինչպես նաև թեմայի վերաբերյալ տարբեր լրատվամիջոցների հրապարակումները, Հանձնաժողովը որոշեց ուսումնասիրություն սկսել վերոնշյալ շուկայում: «Աշտարակ կաթ» ընկերությունը եռօրյա ժամկետում պետք է ներկայացնի տեղեկատվություն՝ իր կողմից արտադրվող կաթնամթերքի իրացման ծավալների վերաբերյալ, ինչպես նաև հիմնավորումներ՝ շուկայում նկատվող գնային փոփոխություների վերաբերյալ: Հանձնաժողովը զուգահեռաբար տեղեկատվություն է պահանջել նաև խոշոր առևտրի կետերից՝ կաթնամթերքի ձեռքբերման գների վերաբերյալ՝ պարզելու, թե իրացման որ օղակում է տեղի ունեցել գնաճը: Նշենք նաև, որ «Աշտարակ կաթ» ընկերությունը մի շարք արտադրատեսակներով կաթնամթերքի շուկայում հանդիսանում է գերիշխող: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |