1 սեպտեմբերի 2011 - 17:35 AMT
UNISTREAM-ը նվազեցրել է Հայաստանից Ռուսաստան փոխանցումների սակագները մինչև 0,5%

UNISTREAM դրամական փոխանցումների միջազգային համակարգը 2011թ. սեպտեմբերի 1-ից նվազեցրել է Հայաստանից Ռուսաստան փոխանցումների սակագները: 3 000 դոլար/եվրոյից կամ 100 000 ռուսական ռուբլուց ավելի փոխանցումների համար սակագինը կազմում է 0,5%, եթե դրամական փոխանցումն ուղարկվում է UNISTREAM բանկի սպասարկման կետ: Մինչև 3 000 դոլար/եվրո կամ 100 000 ռուսական ռուբլի փոխանցումներն իրականացվում են 1,3% սակագնով: Հակառակ ուղղությամբ` Ռուսաստանից Հայաստան կատարվող դրամական փոխանցումների սակագները հետևյալն են` մինչև 3 000 ԱՄՆ դոլար, եվրո կամ 100 000 ռուսական ռուբլի փոխանցումների համար` 1,3%, 3 000 ԱՄՆ դոլարից, եվրոյից կամ 100 000 ռուսական ռուբլուց ավելի փոխանցումների համար` 0,75%:

Եթե դրամական փոխանցումը Ռուսաստանից կատարվում է ազգային արժույթով` ՀՀ դրամով, ապա սակագինը կազմում է ընդամենը 0,35%: Ազգային արժույթով դրամական փոխանցումների դեպքում գումարը ուղարկվում է ռուբլով, իսկ վճարումը կատարվում է դրամով: Հայաստանի և ԱՊՀ երկրների միջև կամ արտերկիր փոխանցումների սակագները կազմում են սկսած 0,75%` կախված փոխանցման գումարից և ուղղությունից:

UNISTREAM դրամական փոխանցումների միջազգային համակարգի հայաստանյան շրջանառությունը 2011թ.-ի հունվար-հուլիսին կազմել է ավելի քան 349 մլն ԱՄՆ դոլար` ավելանալով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 27%-ով: Դրամական փոխանցումների քանակն աճել է 11%-ով` հաշվետու ժամանակահատվածում կազմելով 436 627: Շրջանառության դինամիկ աճի և նոր հաճախորդների ներգրավման շնորհիվ UNISTREAM-ը պահպանում է առաջատարի դիրքը Հայաստանում: Այս համակարգով իրականացվող փոխանցումների հանդեպ մեծ պահանջարկը պայմանավորված է մի քանի գործոններով, այդ թվում` մատչելի սակագնով, լայն աշխարհագրությամբ (ավելի քան 220 հազար սպասարկման կետ) և անհասցե փոխանցումների գործառույթով, համաձայն որի հաճախորդը կարող է գումարը ստանալ Յունիբանկի ցանկացած մասնաճյուղում: UNISTREAM դրամական փոխանցումներ իրականացվում են Յունիբանկի բոլոր 37 մասնաճյուղերում: