Երևանի Ազնավուրի հրապարակում «Միհր» թատրոնը հանդես կգա ընդդեմ կանանց բռնության 1 սեպտեմբերի 2011 - 19:17 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 2-ին Երևանի Շարլ Ազնավուրի անվան հրապարակում կայանալու է պար-ներկայացում, որտեղ «Միհր» թատրոնի դերասանները հանրությանը կցուցադրեն, որ դեմ են կանանց նկատմամբ կիրառվող բռնությանը: Միջոցառումը կազմակերպել է Կանանց իրավունքների կենտրոնը: «Մեր միջոցառման նպատակը հասարակությանը կանանց բռնության մասին իրազեկ պահելն է: Եթե նույնիսկ մեկ մարդ մեր միջոցառումից հետո գիտակցի, որ բռնությունը լավ բան չէ, ապա մենք անօգուտ չենք համարի մեր արածը», PanARMENIAN.Net ի լրագրողի հետ զրույցում ասաց կենտրոնի հասարակության հետ կապերի պատասխանատու Դիանա Սարգսյանը: Սարգսյանը չբացեց փակագծերը, սակայն խոստացավ, որ «Միհրի» ելույթը լինելու է հետաքրքիր, իսկ նմանատիպ միջոցառումները պարբերական բնույթ կկրեն: Միջոցառման ընթացքում կբաժանվեն համապատասխան բուկլետներ: «Միհր» թատրոնը հիմնվել է 2003-ին Ցոլակ Մլքե-Գալստյանի և նրա քույր Շողակաթ Մլքե-Գալստյանի կողմից: Նրանք աշխատում են Contemporary Dance և պլաստիկ թատրոնի ոճում: Այս տարիներին թատրոնը Եվրոպայում, Ասիայում, ԱՊՀ-ում և ԱՄՆ-ում արժանացել է բազմաթիվ մրցանակների և պատվոգրերի, սակայն ոչ մի անգամ չի դարձել գլխավոր թատերական մրցանակակիր Հայաստանում: Թատրոնի նպատակն է բացահայտել ամեն շարժման փիլիսոփայական գաղափարը` միաձուլելով արվեստը, նկարչությունը, պարը և փիլիսոփայությունը: Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |