Երևանում կանցկացվի «Իտալական խոհանոցի» շաբաթ

Երևանում կանցկացվի «Իտալական խոհանոցի» շաբաթ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ը Երևանում կանցկացվի «Իտալական խոհանոցի» շաբաթ, այն կազմակերպվում է երկրորդ անգամ։ Նախաձեռնությունը իրականացնում են Իտալիայի դեսպանատունն ու «Հորիզոն 95» ընկերությունը։

Մայրաքաղաքի մի շարք ռեստորաններում մեկ շաբաթվա ընթացքում հնարավոր կլինի համտեսել «Bel Paese»-ի («Գեղեցիկ երկրի») բնորոշ սննդատեսակները։

Հատուկ ուտեստները հնարավոր կլինի համտեսել հետևյալ ռեստորաններում ու ակումբներում՝ «Այ Լեոնի», «Անկյուն», «Կաֆե պասկուչի շոփ», «Քամելոթ», «Չերդակ», «Կուչինա», «Հավանա կոմպլեքս», «Լա կուչինա», «Լա պինտուրա», «Լա վերանդա», «Լե բուշոն», «Մամա միա», «Մեցցո», «L’ Օրանժ», «Պիցցա դի Ռոմա», «Պեկենյո կակտուս», «Ռաֆֆաելո», «Ռոսսինի», «Շանթ», «Ակումբ»։

Բացի այդ, սննդի կետերում կլինեն Իտալիայի մասին տուրիստական գրքույկներ և այլ տեղեկատվություն։ Նախաձեռնության նպատակն է ծանոթացնել իտալական խոհանոցի ու նրա միջոցով՝ իտալական մշակույթի հետ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---