«Անելիք Բանկն» ու Պետեկամուտների կոմիտեն որոշել են ներմուծողների համար թեթևացնել մաքսազերծման գործընթացը![]() 6 սեպտեմբերի 2011 - 18:58 AMT PanARMENIAN.Net - «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն և Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն ներմուծողների համար ապրանքների մաքսազերծման գործընթացն արագացնելու նպատակով առաջին անգամ Հայաստանում առաջարկում են մաքսային վճարումները կատարել «Անելիք Բանկի» «Բանկ-Հաճախորդ» էլեկտրոնային համակարգի միջոցով (ինտերնետ բանկինգ): Ինչպես նշվում է բանկի մամլո ծառայության հաղորդագրության մեջ, այսուհետ համակարգի օգնությամբ մաքսային վճարումները հնարավոր կլինի իրականացնել հաշված րոպեների ընթացքում: «Էլեկտրոնային համակարգի միջոցով մաքսային վճարումների իրականացումից առայժմ կարող են օգտվել միայն իրավաբանական անձինք: «Բանկ-Հաճախորդ» համակարգի համար սահմանված ցածր սակագները թույլ կտան մեր հաճախորդներին թեթևացնել իրենց ապրանքների մաքսազերծման պրոցեսը` խնայելով բանկ կամ մաքսատուն հաճախելու համար ծախսվող ժամանակը»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի Վարչության նախագահի տեղակալ Արամ Մկրտչյանը: «Բանկ-Հաճախորդ» համակարգից օգտվելու համար ամսական վճարը ամբողջական օգտագործման դեպքում իրավաբանական անձանց համար սահմանվել է 4000 ՀՀ դրամ, ֆիզիկական անձանց համար` 900 ՀՀ դրամ, իսկ ամսական վճար միայն դիտարկման դեպքում իրավաբանական անձանց համար` 2000 ՀՀ դրամ, ֆիզիկական անձանց համար` 400 ՀՀ դրամ, էլեկտրոնային ստորագրության գեներացիան և տրամադրումը կատարվում է անվճար: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |