Հայաստանում արտադրվող տեքստիլը չի վաճառվում սեփական ապրանքանիշի տակ

Հայաստանում արտադրվող տեքստիլը չի վաճառվում սեփական ապրանքանիշի տակ

PanARMENIAN.Net - Այս պահի դրությամբ Հայաստանում տեքստիլ արդյունաբերության ապրանքներ արտադրվում են, սակայն, չեն վաճառվում արտադրող երկրի ապրանքանիշի տակ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Զարգացման հայկական գործակալության (ԶՀԳ) գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը: «Մեր գաղափարը հետևյալն է՝ հասկանալ, թե ինչու մեր արտադրողները կարող են բարձրորակ ապրանք արտադրել իտալացիների, ֆրանսիացիների կամ այլոց համար և չվաճառել այն Հայաստանում: Եթե այդ ապրանքն ավելի թանկ է, քան չինականն ու թուրքականը, նշանակում է հարկավոր է գտնել սեփական հատվածը շուկայում և դիրքավորվել հենց այդ տեսակետից»,-ասել է նա:

Զարգացման հայկական գործակալության (ԶՀԳ) աջակցությամբ հոկտեմբերի 14-15 Երևանում տեղի կունենա տեքստիլ արդյունաբերության ցուցահանդես և խորհրդաժողով:

ԶՀԳ մյուս գաղափարը Իրանի միջոցով հումքի առաքման խնդրի լուծումն է, ինչը թույլ կտա Հայաստանում կազմակերպել կտորների արտադրություն, ներկում ու կենտրոնացված վաճառք:

Ինչպես ասել է Ռոբերտ Հարությունյանը, նախատեսվող ցուցահանդեսում կներկայացվի տեղական արտադրողի ապրանքը և կկազմակերպվի իտալացի դիզայների վարպետության դաս: «Գաղափարն այն է, որ մենք ցանկանում ենք կապ ստեղծել մեր արտադրողների ու դիզայներների միջև, որը դեռևս բացակայում է: Մեր դիզայներները գրան պրի և այլ մրցանակներ են ստանում միջազգային մրցույթներում, այսինքն նրանք ունեն լավ գաղափարներ, որոնք կարող են հիմք ծառայել բրենդային արտադրանքի կազմակերպման համար, որը հնարավոր կլինի Հայաստանում ավելի էժան վաճառել, քան իտալականը, սակայն ավելի թանկ, քան չինականն ու թուրքականը՝ պետք է ճիշտ դիրքավորվել շուկայում»,-ասել է նա:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---