«Աշտարակ կաթի» արտադրանքի մեջ որդ է հայտնաբերվել, սակայն ընկերությունը չի խոստովանում իր մեղքը

«Աշտարակ կաթի» արտադրանքի մեջ որդ է հայտնաբերվել, սակայն ընկերությունը չի խոստովանում իր մեղքը

PanARMENIAN.Net - Այսօր Facebook սոցիալական ցանցում օգտատեր Գայանե Այվազյանը տեղադրել է նկար և տարածել տեղեկատվություն, համաձայն որի «Աշտարակ կաթ»-ի «Կովիկ» ապրանքատեսակի կաթում որդ է հայտանբերել։

«Այսօր առավոտյան երեխայիս համար կաթ էի եռացնում, լցնում եմ կաթսայի մեջ ու ի՞նչ՝ որդ։ Ես ուղակի ապշած եմ։ Երեխաների համար կարծես նախատեսված կաթնամթերքում որդի առկայությունը ապշեցուցիչ է»,- գրել է Գայանե Այվազյանը՝ հավելելով, որ մինչ օրս «Աշտարակ կաթը» համարել է որակյալ արտադրանք ունեցող ընկերություն, սակայն, փաստորեն, երեխային տվել է որդնած կաթ։

«Աշտարակ կաթի» մամուլի ծառայությունից PanARMENIAN.Net ի թղթակցին ասել են, որ հետևում են Facebook-ում ծավալվող բոլոր քննարկումներին։ «Նաև փորձել ենք կապ հաստատել տվյալ հրապարակման հեղինակի հետ: Միևնույն ժամանակ` գործարանից դուրս եկող արտադրանքի մեջ բացառում ենք օտար մարմնի թափանցման հնարավորությունը, քանի որ ողջ գործընթացն իրականացվում է ժամանակակից փակ համակարգով»,- հայտնում են ընկերությունից և հավելում, որ տվյալ պահին ճշտում են դեպքի մանրամասները:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---