Պատմաբան. Թմբուկի կառուցումն իրականում «մեծ փողեր» օպերացիա է

PanARMENIAN.Net - Հանրապետության hրապարակը թեև ալևս թամանյանական չէ, բայց շատ լավն է։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Կառավարության շենքի թմբուկին, նման կարծիք հայտնեց պատմաբան Ռաֆիկ Թադևոսյանը։ Նա նշեց, որ թմբուկի կառուցումը առնվազն անհեթեթություն է։ «Հարցը ճարտարապետական-քաղաքաշինական է։ Նրանք ցույց չեն տալիս ամբողջ անսամբլը, որը աղճատվում, այլանդակվում է թմբուկի պատճառով։ Մենք հո գիտենք՝ ով է իրականացնելու այդ թմբուկը։ Նրա ձեռքի շնորհը արդեն երևում է. Հյուսիսային պողոտան տարածական-չափային այլանդակություն է»։

Անդրադառնալով Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի վերջերս տեղի ունեցած մամուլի ասուլիսին՝ բանախոսը նրան մեղադրեց լեզվին լավ չտիրապետելու մեջ. «Նա երևի պետք է ասեր մաքուր ձեռքերով, ոչ թե՝ սպիտակ։ Իսկ եթե խոսել է մաքուր և ոչ մաքուր ձեռքերի մասին, ուրեմն ինքն էլ գիտի՝ մի բան այն չէ։ Ուրեմն վախենում է»։

Բանախոսը նշեց, որ ժամանակն է բարձրաձայնելու, որ թմբուկի կառուցումն իրականում «մեծ փողեր» օպերացիա է. «Եթե հիմա ասում են 10 մլն, ապա կարժենա մի քանի տասնյակ միլիոն»։ Ռաֆիկ Թադևոսյանի կարծիքով թմբուկի կառուցման նախագծին հավանություն տված 21 ճարտարապետների վրա վարչական լծակներով ճնշում է գործադրվել, քանի որ հակառակ դեպքում նախագիծը չէր անցնի։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---