Հանրային խորհրդի նախագահ. Անկախությունը Հայաստանից այլևս ոչ ոք չի կարողանա խլել

Հանրային խորհրդի նախագահ. Անկախությունը Հայաստանից այլևս ոչ ոք չի կարողանա խլել

PanARMENIAN.Net - Մեծ ընդմիջումից հետո Հայաստանին հաջովեց անկախություն նվաճել, այժմ երկրի առջև խնդիր է կանգնած կառուցել բարեկեցիկ ապագա ու շուկայական տնտեսություն, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: «Վստահ եմ, որ անկախությունն այլևս ոչ ոք չի կարող խլել մեզանից»,-ասել է նա:

Իսկ հայ ժողովրդին Վազգեն Մանուկյանը մաղթել է օգտվել անկախությունից, իսկ եթե ժողովուրդը դժգոհ է իր կյանքից, ապա օբյեկտիվ պատճառներով ինքն է մեղավոր դրանում:

Վազգեն Մանուկյանը նշել է նաև այն մարտահրավերները, որոնք կանգնած են պետությն առջև. հարկավոր է հավասար պայմաններ ստեղծել գործարարների համար, իսկ առկա օրենքները պետք է կատարվեն: «Հայաստանի առջև ծառացած են նույն խնդիրները, ինչ մյուս զարգացող երկրների առջև: Մենք զարգանում ենք, սակայն դանդաղ տեմպերով»,-հավելել է նա:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---