Նիսում բացվելու է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ռուբեն Սևակի հուշակոթողը

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը` Նիսի (Նիցցա) քաղաքապետ, Ալպ Մարիտիմի պատգամավոր, Նիս-Կոտ դ’Ազյուր միջհամայնքային միության նախագահ Քրիստիան Էստրոզիի հրավերով սեպտեմբերի 23-25-ը պաշտոնական այցով գտնվելու է Ֆրանսիայի Հանրապետության Նիս քաղաքում՝ Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ կազմակերպվող ընդունելությանը, ինչպես նաև 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ռուբեն Սևակի հուշակոթողի բացման արարողությանը մասնակցելու նպատակով:

Երևանը և Նիսը 2007թ. սեպտեմբերից քույր քաղաքներ են։ Քաղաքապետարանից հայտնում են, որ այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում Նիսի քաղաքապետի հետ, որի ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր։ Նախատեսվում են նաև քաղաքապետ Կարեն Կարապետյանի մի շարք հանդիպումներ ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---