Կենտրոնական բանկը 1000 դրամ անվանական արժեքով նոր թղթադրամ է թողարկելու![]() 29 սեպտեմբերի 2011 - 19:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական բանկը 1000 դրամ անվանական արժեքով նոր թղթադրամ է թողարկելու: Ինչպես հաղորդում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապի ծառայությունը, 1000 դրամ անվանական արժեքով 2011 թվականի թղթադրամի նմուշը 2001 թվականի նմուշից տարբերվելու է նրանով, որ 2011 թվականի նմուշի վրա Եղիշե Չարենցի դիմանկարի ներքևի ձախ անկյունում պատկերված ձվաձև զարդանախշը 2001 թվականի նմուշի բազմագույնի փոխարեն 2011 թվականի նմուշում կանաչ է: Բացի դրանից, փոխվել է ՀՀ ֆինանսների նախարարի ստորագրությունը, ավելացել է կինեգրամայով ժապավենաձև փայլաթիթեղ։ Փոխվել է թողարկման տարեթիվը. աջ կողմում «2001» թիվը փոխարինվել է «2011» թվով։ Դիմանկարը փոքրացվել և տեղաշարժվել է մի փոքր աջ։ Դիմերեսի վերին ձախ անկյունում գտնվող անվանական արժեքն արտահայտող թիվը տպագրվել է հորիզոնական` խորը տպագրության եղանակով` 2001 թվականի նմուշում առկա հորիզոնական օֆսեթի փոխարեն։ Դիմերեսի ներքևի աջ անկյունում գտնվող անվանական արժեքն արտահայտող թվի վերևում ավելացել է գրչածայրի պատկեր և թողարկման տարեթիվը տեղաշարժվել է դեպի աջ։ Դիմերեսի աջ և ձախ եզրերում ավելացվել են դեղին շրջանակներ։ Դիմերեսի չորս անկյունները սպիտակ են. տպագրությունը բացակայում է։ Դարձերեսին գտնվող անվանական արժեքն արտահայտող «1000» թիվը տպագրված է հորիզոնական գծով բաժանված մուգ մանուշակագույն և կանաչ գույներով, որի ներքևի` կանաչ մասը դիտման անկյան փոփոխության դեպքում փոխում է գույնը կանաչից կարմիրի և հակառակը (STEP®): «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA» գրառումը ձախ կողմից տեղափոխվել է վերևի աջ անկյուն։ Պատուհանաձև պաշտպանական ներգիծը, որը թղթադրամի դարձերեսի վրա երևում է արծաթափայլ կետագծի, իսկ լուսընդդեմ դիտելիս` հոծ գծի տեսքով, տեղաշարժվել է դեպի ձախ:
![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |