Ավտոլվացման կետի աշխատակիցը գողացած տաքսիով բախվել է բնակելի տան պատին

Ավտոլվացման կետի աշխատակիցը գողացած տաքսիով բախվել է բնակելի տան պատին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 29-ին, ժամը 11.15-ին, տաքսի ծառայություններից մեկից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 05.30-ին, ավտոլվացման կետի աշխատակիցը փախցրել է ընկերությանը պատկանող «Դեու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենան:

Ոստիկանությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 05.30-ին, ավտոլվացման կետի 28-ամյա աշխատակիցը վարելով նշված ավտոմեքենան` Կարապետ Ուլնեցու և Ներսիսյան փողոցների հատման մասում բախվել է բնակելի տան պատին, ինչի պատճառով ավտոմեքենան վնասվել և տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ: Կատարվում է հետաքննություն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---