Քուվեյթի ֆինանսների նախարարը ժամանել է Հայաստան 3 հոկտեմբերի 2011 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Հոկտոմբերի 3-6-ը եռօրյա պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Քուվեյթի Պետության ֆինանսների նախարար Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալիի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես հաղորդում է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, հոկտեմբերի 4-ին Քուվեյթի ֆինանսների նախարարին կընդունի Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Այնուհետև ՀՀ էկոնոմիկայի նախարարության նիստերի դահլիճում կկայանա աշխատանքային հանդիպում` Քուվեյթի պաշտոնական պատվիրակության անդամների, էկոնոմիկայի նախարարության և Զարգացման հայկական գործակալության ներկայացուցիչների մասնակցությամբ:
![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |